+374 41 456 456 (Armenia), +7 958 401 32 93 (Russia)

Անհատական էքկուրսիա: Էջմիածին (Մայր Տաճար), Զվարթնոց, Խոր Վիրապ, Արենի, Նորավանք

<> տուրիստակն ընկերությունը կազմակերպում է համակցված էքսկուրսիա, որի ժամանակ ձեզ հնարավորություն է ընձեռվում  ծանոթանալու Հայաստանում Քրիստոնեության առանձնահատկությունների, դրա հարուստ պատմության և ժառանգության հետ, վայելել դեպի Արարատ լեռը բացվող տեսարանով, հիանալ հայ միջնադարյան ճարտարապետությամբ և համտեսել հայկական գինի։

Մեր էքսկուրսիայի առաջին կանգառն է աշխարհի առաջին Քրիստոնեական տաճարը՝ Էջմիածինը, որը կառուցվել է 4-րդ դարի սկզբներին (301 - 303թթ)՝  Գրիգոր Լուսավորչի կողմից։ «Էջմիածին» բառը նշանակում է «վայր, որտեղ իջել է Աստծո միածին որդին»: Ըստ լեգենդի, Հիսուս Քրիստոսն իջել է երկնքից և ցույց տվել այն տեղը որտեղ պետք է կառուցվեր եկեղեցին։ Էջմիածինը Ամենայն Հայոց Կաթողիկոսի նստավայրը և Հայ առաքելական եկեղեցու կենտրոնն է։

Հաջորդ կետը միջնադարյան հայկական ճարտարապետության ամենավառ նմուշներից մեկն է՝ շքեղ Զվարթնոցի տաճարը, կառուցված 7-րդ դարում։ Այս երկու տաճարներն էլ ներառված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում։

Խոր Վիրապ վանական համալիրում 13 տարի բանտարկված է եղել սբ. Գրիգոր Լուսավորիչը, նախքան Տրդատ III թագավորին բուժելը։ Դա հանգեցրեց Հայաստանում 301 թ-ին քրիստոնեության ընդունմանը։ Խոր Վիրապ անունը նշանակում է «խորը փոս», որը կապված է այն փոսի հետ որտեղ բանտարկված է եղել Գրիգոր Լուսավորիչը։

Հաջորդ կանգառը կլինի Նորավանքի վանական համալիրը։ Այն կառուցվել է XIII—XIV դարերում։ Նորավանքի համալիրը բաղկացած է Սուրբ Աստվածածին (Բուրթելաշեն) դամբարան-եկեղեցուց, Սուրբ Ստեփանոս Նախավկա եկեղեցուց, նրան արևմուտքից կից գավթից, Սուրբ Գրիգոր եկեղեցուց (Ստեփանոս Օրբելյանի դամբարան), միջնադարյան մատուռների և շինությունների մնացորդներից, նորակառույց Վանատնից։

Գաղտնիք չէ, որ հին ժամանակներից Հայաստանը հայտնի է իր գինու գործարաններով, որտեղ մինչ օրս պահպանվում են գինեգործության ավանդույթները։ Այդ գինու գործարաններից մեկը Արենի գինու գործարանն է, որը գտնվում է Վայոց Ձորի մարզում։ Մեր էքսկուրսիայի շրջանակներում հնարավորություն ունեք այցելելու այն և համտեսելու հայկական գինի։

 

Տևողությունը։ 9-10 ժ

Պատվիրելու համար սեղմել գնի վրա

ճկուն գնային քաղաքականություն
Մարդկանց քանակ Գինը առանց էքսկուրսավարի Գինը էքսկուրսավարով
1-3 48,000 ֏ 74,000 ֏
4-7 71,000 ֏ 100,000 ֏
8-17 96,000 ֏ 131,000 ֏

Խնդրում ենք նկատի ունենալ, որ էքսկուրսավարով արժեքները ներառում են հայերեն, ռուսերեն կամ անգլերեն լեզուների տիրապետող էքսկուրսավարի ծառայություն։

 

Copyright © 2021 Land of Noah
Designed by ProWeb