+374 41 456 456 (Armenia), +7 958 401 32 93 (Russia)

News


  • Սահմանվել է միասնական տոմսի արժեք...

  • Who goes where on holiday?

    How many people travel abroad on holiday? Tourism is on the rise. In 2018 there were a record 1.4bn international tourist arrivals, according to the World Tourism Organization (UNTWO), a rise of 6% over 2017. That doesn’t mean 1.4 billion people travel abroad for their holidays, as many people will clock up more than one trip. But it does mean tourism is playing an increasingly important role in the global economy. In 2018, it was worth about $1.7tn (£1.3tn), or about 2% of total global GDP. Even the UNWTO is struggling to keep up, with current figures vastly exceeding expectations. What are the most popular destinations? According to the UNWTO, four-fifths of tourists travel within their own region. Continuing a long term trend, Europe leads the way in overseas visits, receiving 713 million visitors last year alone. Globally, France leads the way, followed by Spain, the US, China and Italy. The UK is the seventh most visited country in the world. So which country provides the most visitors? According to the Office for National Statistics, UK residents consistently make more visits abroad than foreign residents make to Britain. Favoured destinations are Spain, France and Italy. Three in four Britons remain within the EU, but the US was the fourth most visited location for UK citizens last year. Tourism is growing rapidly in Russia, whose tourist numbers rose by 16% last year. France and Australia are increasingly important players, increasing by 10% and 9% respectively.
  • Կվերականգնվի Երեւանի ճոպանուղին

    Երեւանում նախատեսվում է որպես այլընտրանքային տրանսպորտի տեսակ վերականգնել ու վերակառուցել 2004 թվականից չգործող ճոպանուղին: Երեւանի քաղաքապետարանը ներկայացնում է նախագիծը, ծախսերն ու  5 տարբերակներ: Ծրագրի նկարագիրը.  Երևանի ճոպանուղին կառուցվել է 1967 թվականին: Այն կապում էր քաղաքի կենտրոնը /Հերացու փողոց/ Նորք Մարաշի վարչական շրջանի հետ: Օրական ուղևորափոխադրումների թիվը կազմում էր մոտ 500 ուղևոր:  2004 թ. վթարից ի վեր Երևանի ճոպանուղին դադարեցրել է իր աշխատանքը:Սույն ծրագիրը նպատակ ունի Երևանում վերականգնել տրանսպորտի այս ձևը և զարգացնել այն` օգտագործելով որպես քաղաքային հասարակական տրանսպորտի տեսակ։Երևանում ճոպանուղին կարող է արդյունավետ շահագործում ապահովել՝ լրացնելով ավանդական տրանսպորտի ձևերին՝ տրանսպորտային հիմնախնդիրների լուծման գործում։ Միաժամանակ աշխարհագրական բարդ տեղանքի կամ այլ արգելքների առկայության պայմաններում այն շահեկանորեն առաձնանում է այլ տրանսպորտային միջոցներից։  Քաղաքային ճոպանուղին լինելով տրանսպորտի տեսակ և ուղևորափոխադրումների կազմակերպման միջոց՝ միաժամանակ հանդիսանում է շատ կարևոր բաղադրիչ քաղաքի զբոսաշրջային գրավչության բարձրացման գործում և լուրջ ներդրում՝ զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացման առումով:   Տեխնիկական ցուցանիշներ. Առաջարկվում  են հետևյալ տարբերակները՝  Տարբերակ առաջին: Ստորին կայան՝ Կոմիտասի անվան պուրակ, միջանկյալ՝ «Մայր Հայաստան» արձան (Հաղթանակ  զբոսայգի), Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան՝ Դրո  և Սևակ փողոցների խաչմերուկ, Ավան Առինջ թաղամասի երկրորդ միկրոշրջան: ԸՆդհանուր երկարությունը՝ 6222 մ, թողունակությունը՝ 2400 - 3000 մարդ / ժամ։  Տարբերակ երկրորդ: Մաշտոցի պողոտա՝ Գլխավոր պողոտայի հատված,միջանկյալ՝ Հալաբյան փողոց` Թումանյանի այգի, 16-րդ թաղամաս՝ 2-րդ շղթա։ Երկարությունը՝ 5168 մ, թողունակությունը՝ 2400 - 3500 մարդ / ժամ։  Տարբերակ երրորդ: Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հարևանությամբ (Օղակաձև զբոսայգի), միջանկյալ՝ Նորք Մարաշ վարչական շրջան, Նոր-Նորք 2-րդ զանգված` Գայի պողոտա: Երկարությունը՝ 5345 մ, թողունակությունը՝ 3000 մարդ / ժամ:  Տարբերակ չորորդ: «Տաշիր» առևտրի կենտրոն (Տիգրան Մեծ, Մ.Խորենացի և Եր.Քոչար փողոցների խաչմերուկ), միջանկյալ՝ Սարի-թաղ 12-րդ փողոց, Նոր Նորք վարչական շրջանի 7 և 8-րդ զանգվածների կենտրոնական հատված: Տարբերակ հինգերորդ: Թամանյանի անվան պուրակ, միջանկյալ՝ 50-ամյակի հուշարձան, Ն.Զարյան փողոցի և Կոմիտասի անցուղու հատված (Հյուսիսային ճառագայթ շենք), Նոր Արաբկիր զբոսայգի: Ներդրողի առաջարկությամբ կարող են քննարկվել ճոպանուղու կառուցման այլ վայրեր։  Ծրագրի ժամկետներ. Շինարարության տևողությունը` շուրջ 3 տարի:  Ծրագրի արժեքը. Ծրագրի արժեքը կկազմի շուրջ 20 մլն ԱՄՆ դոլար: Հաշվարկը կատարվել է ծրագծի 5-6 կմ  երկարության համար։  Ներդրումների ձևը և հիմնական պայմանները.Ծրագիրը նախատեսվում է իրականացնել մասնավոր ներդրողի հետ համագործակցության շրջանակում: Մասնավոր ներդրումների պարագայում Երևանի քաղաքապետարանը ներդրողին կաջակցի հողատարածքների իրավական կարգավիճակի մասին ներդրողին տեղեկատվության տրամադրման, ծրագրի իրականացման համար անհրաժեշտ փաստաթղթերի ձեռք բերելու գործում: Երևանի քաղաքապետարանը կաջակցի նաև իրացման ծրագրի կազմման և  գործընթացի կազմակերպման գործում:  Ներկա իրավիճակ. Առկա են ճոպանուղու հնարավոր երթուղիների առաջարկներ:
  • Booking.com могут закрыть в России

    Решение будет принято до 4 июня 2018 г. Министерство культуры РФ поручило Ростуризму изучить вопрос целесообразности ограничения деятельности Booking.com на территории России в ответ на санкции США. Об этом сообщает РБК со ссылкой на пресс-службу Ростуризма. Туристическое ведомство намерено направить запросы о целесообразности блокировки популярного сервиса профильным объединениям. Впервые идею ограничить работу Booking.com в России еще в апреле высказал глава туроператора «Свой ТС» Сергей Войтович. Автор инициативы хочет запретить бронирование объектов размещения только на территории России и только для граждан, находящихся внутри страны. Возможность бронирования россиянами отелей за границей великодушно предлагается оставить. Как считает г-н Войтович, Booking.com занимается туроператорской деятельностью на территории РФ, фактически не являясь туроператором и не платя необходимые взносы. В связи с этим сервис может не реагировать на Роспотребнадзор в случае жалоб потребителей. Для многих российских отелей Booking.com является единственным каналом продаж, что дает ему возможность хранить и анализировать данные пользователей. На долю Booking.com приходится до 70 % индивидуальных продаж в отелях России: ни один туроператор не может с ним сравниться по этому показателю. По итогам апреля 2018 г. сайт Booking.com посетили 420,5 млн пользователей, а наибольший трафик обеспечила именно Россия — 7,49 %.
  • Հայաստանի երկինքը կսպասարկեն նաև ուղղաթիռները

    Ավիացիայի ոլորտի ճյուղային զարգացմանն ուղղված միջոցառումները տվեցին սպասված արդյունքը. շուտով Հայաստանի Հանրապետության երկինքը կսպասարկեն նաև ուղղաթիռները:  Անհրաժեշտ ներդրումների ապահովման, ՀՀ օդանավակայաններում ուղղաթիռների սպասարկման համար արդյունավետ պայմանների ստեղծման նպատակով շահագրգիռ կողմերի հետ տարված աշխատանքի արդյունքում Հայաստանի Հանրապետությունում հիմնադրված «Արմենիան հելիքոփթերս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունն արդեն օդանավ շահագործողի վկայական ստանալու հայտ է ներկայացրել ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն: Ընկերության գործունեությունը խթանելու նպատակով՝ ՀՀ կառավարության՝ 2018 թվականի ապրիլի 19-ի որոշմամբ «Արմենիան հելիքոփթերս» ՍՊԸ-ն անհրաժեշտ սարքավորումների ներկրման համար կօգտվի մաքսային արտոնություններից: Առաջիկայում ՀՀ քաղաքացիներն ու ՀՀ այցելող զբոսաշրջիկները հնարավորություն կունենան ամերիկյան Robinson R66 և եվրոպական AIRBUS EC130T2 ուղղաթիռներով շրջագայել ինչպես Հայաստանում, այնպես էլ Հայաստանից դուրս: Ընկերությունը նախատեսում է առաջիկա երեք տարիների ընթացքում իրականացնել շուրջ 10 մլն ԱՄՆ դոլարի ներդրում և ստեղծել նոր աշխատատեղեր:  Ծրագրի բարեհաջող իրականացումը կնպաստի ՀՀ զբոսաշրջային ներուժի մեծացմանը և փոխադրումների ոլորտում նոր հնարավորությունների ստեղծմանը:
  • INGO ARMENIA INSURANCE CJSC

    Հարգելի՛ վարորդներ, Եթե պատրաստվում եք մեկնել Վրաստան ավտոմեքենայով, ապա տեղեկացնում ենք, որ 01/03/18-ից Վրաստանում նույնպես գործում է ԱՊՊԱ համակարգ օտարերկրյա հաշվառում ունեցող ավտոմեքենաների համար: Արագ և հարմարավետ կերպով պայմանագրերը ձեռք բերելու համար կարող եք այցելել https://tpl.ge/ կայք և առցանց տարբերակով ձևակերպել պայմանագիրը։ Ինչպես նաև կարող եք այցելել ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ-ի ցանկացած գրասենյակ, որտեղ մասնագետները կաջակցեն Ձեզ պայմանագրի ձեռք բերման հարցում և կպատասխանեն Ձեզ հուզող հարցերին:
  • Армения - страна любви

    Эксперт назвал самое привлекательное туристическое направление в Армении Подавляющее большинство туристов приезжают в Армению ради посещения Татевского монастыря и канатной дороги "Крылья Татева", заявила эксперт в области туризма Римма Хачатрян. Канатная дорога "ТаТевер" была построена в 2010 году в рамках программы фонда IDeA "Возрождение Татева".  Рекордной является не только протяженность канатной дороги - 5,7 км, но и сроки строительства – 10 месяцев. Татевская канатка 23-го октября 2011 года получила удостоверение Книги рекордов Гиннеса, официально закрепив статус самой длинной в мире реверсивной пассажирской канатной дороги. "Самым привлекательным направлением для подавляющего большинства туристов, посещающих Армению со всех уголков Земли, является Татевский монастырь и канатная дорога "Крылья Татева", - сказала Хачатрян, не озвучив статистику.   Она назвала также иные популярные туристические направления, которые при этом, однако, уступают Татевскому монастырю.  "В число самых популярных направлений для туристов входят также Нораванкский монастырь и село Арени", - сказала Хачатрян.  Она  положительно оценила динамику роста туристического потока в страну, отметив при этом, что Армении предстоит решить целый ряд проблем, чтобы турпоток возрос в несколько раз.   "Туристический поток увеличился, но цены на проживание в армянских отелях должны быть снижены, необходимо повысить уровень обслуживания и разработать развлекательную программу для всех групп туристов, чтобы сделать их досуг более разнообразным и конкурировать с мировыми лидерами туристической отрасли", - сказала Хачатрян.      По данным НСС за период с января по сентябрь 2017 года в Армению прибыло 1 172 402 туристов, что на 21% выше (246 204 туриста), чем показатель за аналогичный период 2016 года.
  • Армения будет представлена на FolkLife в США

    Блюда армянской кухни и не только: Армения будет представлена на фестивале FolkLife в США Армения примет участие в традиционном Смитсоновском фольклорном фестивале FolkLife. Фестиваль пройдет с 27-го июня по 4 июля 2018 года в Вашингтоне и организуется Смитсоновским институтом. Правительство Армении на заседании в четверг приняло решение о предоставлении Государственному комитету по туризму 49 млн. драмов (101,8 тыс. долларов) для организации участия страны в фестивале. "Сбор средства организуется учреждением (институтом - ред.), и принято, что в таких случаях правительства должны внести небольшую лепту", - сказал заместитель министра экономического развития и инвестиций Армении Тигран Хачатрян. Хачатрян сообщил, что на FolkLife будут представлены ценности армянской кухни и изделия ручной работы. "Фестиваль способствует росту узнаваемости страны-участницы и росту количества туристов. Согласно статистике, в среднем 4,4 млн. людей получают возможность ознакомиться с представленными на мероприятии странами", - сказал замминистра.   По словам замминистра, также на фестивале планируется представление товаров армянского производства, в частности винной продукции.  Фестиваль FolkLife - международная выставка живого культурного наследия, которая проводится в Вашингтоне ежегодно с 1967 года. Фестиваль длится около двух недель и приурочен к празднованию Дня независимости США (4 июля).
  • Приложение для поиска туалетов

    В Китае для туристов создали приложение для поиска бесплатных туалетов Актуальный для туриста «туалетный вопрос» в Китае взялись решать на правительственном уровне: государственное управление по делам туризма в Китае и местный навигационный онлайн-провайдер представили специальное приложение для туристов по поиску ближайшего общественного туалета. Приложение «охватывает» всю территорию Китая. По информации «Синьхуа» приложение позволяет пользователю увидеть все общественные туалеты в радиусе 2 километров и рекомендации, как к ним удобнее добраться. Приложение «посчитало» 500 тыс. общественных туалетов вблизи основных достопримечательностей Китая, а также на их территории. В планах – включение туда всех туристических объектов страны, а также вокзалы, автостанции и популярные рестораны По данным разработчиков путеводителем, который был в тестовом режиме запущен с начала года, воспользовались 15 миллионов раз. Что неудивительно – поиск туалета, особенно на прогулочных улицах и вблизи городских достопримечательностей Китая может быть очень «нетривиальным» занятием – нередко они никак не обозначены и располагаются в совершенно неочевидных местах. Напомним, «туалетную революцию» в Китае объявили еще в 2015 году. Второй этап, запущенный в 2017 году предполагает постройку и реконструкцию 64 тыс. туалетов в туристических местах до 2020 года. При этом основная цель – устранить «грязное пятно» на репутации со стороны путешественников, а также содействовать развитию внутреннего туризма. «Туалетная революция» является ключевой целью для развития туризма», - заявил Ли Цзиньцзао, глава Китайской государственной администрацией туризма.
  • Տուրիզմ են զարգացնում առանց գիդերի

    Տուրիզմ են զարգացնում առանց որակյալ գիդերի. մասնագետները՝ ոլորտի խնդիրների մասին Բնապահպան Ապրես Զոհրաբյանը, ով նաև արշավներ է կազմակերպում, բարձրաձայնում է Հայաստանում առկա պրոֆեսիոնալ զբոսավարների՝ գիդերի խնդիրը: Նա օրինակ է ներկայացնում, թե ինչպես մի անգամ գիդը, զբոսաշրջիկներին ներկայացնելով Գառնիի տաճարը, ասել էր. «Արաբները, 6-րդ դարում նվաճելով Հայաստանը, Գառնի տաճարը վերածեցին մզկիթի»: Հարցին, թե նման սենսացիա որտեղի՞ց է լսել, աղջիկը պատասխանել էր, թե Պատմության թանգարանում են ասել:   Tert.am-ի հետ զրույցում Ապրես Զոհրաբյանն առանց կոնկրետ անուն տալու նշեց, թե տվյալ գիդը ներկայացնում էր այնպիսի կազմակերպություն, որը տարեկան հազարավոր զբոսաշրջիկների է սպասարկում:   «Նման խնդիրները շատ ավելի են, քան կարելի է պատկերացնել: Կազմակերպությունները քիչ գումար են տալիս, վերցնում են ոչ պատրաստված մասնագետներ, և արդյունքն այս է»,-ասաց նա:   Խնդիրը ըստ նրա՝ ոլորտի վերահսկողության պակասն է. «Երևի լուծումը պետք է փնտրել հանրապետությունում տիրող պատասխանատվության մթնոլորտի բարձրացմամբ»:   Ապրես Զոհրաբյանը նշեց, թե ժամանակին կար լիցենզավորման կարգ, որը հանել են, քանի որ, ինչպես փորձը ցույց էր տալիս, ձևական էր: Նա կարծիք հայտնեց, որ խնդիրը ավելի շատ գործատու-աշխատակից հարաբերությունների մեջ է։ Իհարկե, կա պետության պատասխանատվության հարցը ևս՝ հաշվի առնելով, որ հազարավոր օտարերկրացիների ներկայացվում է Հայաստանը: «Գուցե ըստ կարգի լիցենզիա տրվի, չլինի ձևական: Պետականորեն ամեն ինչ արել են, որպեսզի չխոչընդոտեն տուրիզմի զարգացմանը՝ թողնելով գործատուի վրա, ով որակյալ գիդ ճարելով՝ իր ընկերության վարկանիշն ու իմիջն է բարձր պահում: Բայց դրանով հանդերձ որոշակի չափով պետական վերահսկողություն պետք է լինի»,-ասաց նա:   Ապրես Զոհրաբյանը նշեց, թե բուն զբոսավարներ, ըստ էության, չեն պատրաստում: «Այդպիսի բուհ չկա, որ գիդ պատրաստեն, պատրաստում են լեզվի մասնագետ, պատմության մասնագետ: Հիմա գիդերից մի մասը լեզու լավ գիտի, պատմություն չգիտի, կամ հակառակը, այսինքն՝ որևէ բուհ չկա, որ գիդ է պատրաստում»,-ասաց նա:   Տուրիզմի հայկական ինստիտուտի ռեկտոր Ռոբերտ Մինասյանը Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ սովորաբար ցանկացած երկրի համար որակյալ գիդ ունենալը կարևոր խնդիր է:   «Սխալ աշխատանքի հետևանքով վատ սպասարկելով, ճիշտ ինֆորմացիա չտալով՝ տուրիստական կազմակերպութան տարիների գործունեությունը հեչ կլինի՝ երկրի վարկանիշը վնասելով: Այսօրվա գիդերի պատրաստվածության մակարդակը ոչ մի տրամաբանության մեջ չի տեղավորվում: Չկա այդպիսի համակարգ, որ ասի, թե ինչ ծրագրով պետք է պատրաստեն, կամ ով է պատրաստում»,-ասաց նա:   Ռոբերտ Մինասյանը նշեց, թե միայն գիդերի խնդիրը չէ:   «Նույն ընկերություններն աշխատում են առանց նորմալ սերտիֆիկատով վարորդների, առանց համապատասխան ստուգման փոխադրամիջոցների, որ իրավունք ունենան տուրիստ տեղափոխելու: Նոր բան չպետք է հորինել, այլ աշխարհում ինչ կա՝ պետք է կիրառվի, եթե չենք անում, չենք կարող տուրիզմի երկիր դառնալ: Եթե մենք ուզում ենք, որ Հայաստանը դառնա տուրիստական երկիր, և օգտվի «ոսկե անձրևից», պետք է ունենանք որակյալ, պրոֆեսիոնալ մասնագետներ բոլոր բնագավառներում»,-ասաց նա:   Ըստ Մինասյանի՝ կոնկրետ գիդերի հարցում չկա հավաստագրման որևէ ինստիտուտ, որն ասի, թե մարդն այդ քննությունները չի հանձնել, այդ գիտություններին չի տիրապետում, ուրեմն չի կարող աշխատել:   «Ես վատ եմ զգում, որ սխալ են ներկայացնում, միայն պատմության մասին չի խոսքը: Պետք է խոսել Հայաստանի և հայի ինքնության մասին, որ հային փորձել են ոչնչացնել, բայց նա կա և ապրում է: Հետո հաշվի առնելով, որ մենք պատերազմական վիճակում ենք գտնվում, իսկ դրան շատ երկրներ այլ կերպ են ընկալում, մենք պետք է փոխենք մեր վերաբերմունքը կադրերի պատրաստման խնդրում: Ամենակարևորը՝ գնահատենք, որ գիդը ոչ թե սովորական մարդ է, այլ նույն զինվորն է սահմանում՝ զենքով կանգնած»,-ասաց նա:   Տուրիզմի հայկական ինստիտուտի ռեկտորը նշեց, թե լիցենզիայի անցկացման կարգը հանվեց, քանի որ ոմանք ստանում էին և աշխատում, մյուսները չստացած էին աշխատում: «Արդյունքում հիմա առհասարակ լիցենզավորում չկա: Բայց մենք իրավունք չունենք դանդաղենք այս հարցում: Ինչքան դանդաղենք, ավելի շատ վնաս ենք ունենալու, վերջիվերջո մենք շրջափակված ենք մի երկրներով, որոնք այդքան էլ բարիդրացիական հարաբերություներ չունենք»,-ասաց նա:   Աշխարհում, ըստ նրա, չկա օրինակ, որ որևէ մեկը ընդունվեց բուհ ու գիդ դառնա:   «Գիդը պետք է ունենա բարձրագույն կրթություն, բազմալեզու լինի, բազմակողմանի զարգացած լինի և հատուկ դասընթացներ անցնի, ինչպես շատ երկրներում: Օրինակ Իսրայելում, մարդը պետք է ունենա բարձրագույն կրթություն, այնուհետև հատուկ հանձնաժողովը ստուգում է մարդուն գրավոր և բանավոր, որից հետո իրավունք է ստանում գնա և տուրիզմի նախարարության հանձնաժողովով հանձնի քննություն, ստանա սերտիֆիկատ, որն էլ տրվում է ժամանակավոր»,-օրինակ բերեց նա:
Copyright © 2019 Land of Noah
Designed by ProWeb