Տուրեր
-
Անհատական էքսկուրսիա դեպի Տաթևի վանք, ճոպանուղիՄիջնադարյան հայ ճարտարապետության գոհարը՝ Տաթևի վանքը, կառուցվել է IX-XIII դարերում։ Հին հայերենից (գրաբար) թարգմանաբար <<տաթև>> նշանակում է <<տուր թևեր>>։ Եվ իրոք, տեղակայված լինելով բարձրունքում, թվում է թե Տաթևը ձգվում է դեպի վեր, դեպի երկինք։ Թվում է թե պատերը ժայռի շարունակությունն են։ Շնորհիվ <<Տաթևերի>>՝ աշխարհի ամենաերկար ճոպանուղու (5.7 կմ), կառուցմանը, վանական համալիրը դարձել է Հայաստանի ամենաշատ այցելվող վայրերից մեկը։ Տևողությունը։ 12-13 ժ Պատվիրելու համար սեղմել գնի վրա
-
Տեղափոխում Երևանից Ծաղկաձոր<> տուրիստական ընկերությունը կատարում է տեղափոխումներ Երևանից Ծաղկաձոր և հակառակը։ Մեր բարեհամբյուր վարորդները ձեզ ապահով կտեղափոխեն ձեր նշանակակետ։ Պատվիրելու համար սեղմել գնի վրա
-
14-օրյա տուր փաթեթ"Land of Noah" տուրիստական ընկերությունը մշակել է հատուկ 14-օրյա տուր փաթեթ, որպեսզի ձեր այցը Հայաստան դառնա անմոռանալի: Օր 1 Դիմավորում օդանավակայանում, տեղափոխում դեպի հյուրանոց Օր 2 Քաղաքով պտույտ Երևանում (Էրեբունի, Մատենադարան, Մայր Հայաստան, Ծիծեռնակաբերդ) Տեղափոխում դեպի ռեստորան Օր 3 Դադիվանք, Գանձասար, Տիգրանակերտ, Ստեփանակերտ (գիշերակաց) Օր 4 Քաղաքով պտույտ Ստեփանակերտում, Շուշի, Ամարաս, Ստեփանակերտ (գիշերակաց) Օր 5 Տաթև, Քարահունջ (Զորաց քարեր), Արենի գինու գործարան, վերադարձ Երևան Օր 6 Ազատ օր Երևանում Օր 7 Ծաղկաձոր (Կեչարիս), Սևան (Սևանավանք),Պտույտ նավով, Դիլիջան (Գոշավանք, Հաղարծին) (գիշերակաց) Օր 8 Ախթալա, Հաղպատ, Սանահին, Կոբայր, Գյումրի (գիշերակաց) Օր 9 Քաղաքով պտույտ Գյումրիում, Հառիճավանք, Դաշտադեմ, Արուճ, վերադարձ Երևան Օր 10 Ազատ օր Երևանում Օր 11 Գառնի, Գեղարդ, Լավաշի թխման արարողություն Տեղափոխում դեպի ռեստորան Օր 12 Էջմիածին (Մայր Տաճար), Զվարթնոց, Արարատ կոնյակի գործարան, Գում Տեղափոխում դեպի ռեստորան Օր 13 Ազատ օր Երևանում Օր 14 Տեղափոխում դեպի օդանավակայան Պատվիրելու համար սեղմել գնի վրա
-
Հայաստան - Թբիլիսի 3 օր/ 2 գիշեր Երևանից<> տուրիստական ընկերությունը կազմակերպում է հետաքրքիր 3-օրյա ծրագիր Հայաստանում և Վրաստանում: Օր 1 Սևան (Սևանավանք), Դիլիջան (Գոշավանք, Հաղարծին), Թբիլիսի (գիշերակաց) Օր 2 Պտույտ Թբիլիսիում, Մցխեթա, Ջվարի, Ալավերդի (գիշերակաց) Օր 3 Հաղպատ, Սանահին, Դենդրոպարկ, Հայկական տառերի պուրակ, վերադարձ Երևան Օր 1։ Այս շրջագայության ժամանակ կայցելեք Սևանա լիճը՝ «Հայաստանի մարգարիտ»-ը կամ «Գեղամա ծով»-ը, որն աշխարհում ամենամեծ բարձրլեռնային քաղցրահամ լճերից է: Սևանա լճի հյուսիս-արևմտյան մասում, գտնվում է միջնադարյան հայկական ճարտարապետության ամենաակնառու օրինակներից մեկը` Սևանավանքը: Այն կառուցվել է 874թ.` Մարիամ իշխանուհու պատվերով: Եկեղեցու պատերը կարուցված են եղել սև տուֆից, ոից էլ հավանաբար առաջացել վանքի անունը՝ Սևանավանաք։ Մեր շրջագայության հաջորդ նպատակակետն է « Հայկական Շվեյցարիան»` Դիլիջանը: Ասում են, որ եթե դրախտում լինեին անտառներ, լեռներ և հանքային աղբյուրներ, ապա դրախտը նման կլիներ Դիլիջանին։ Դիլիջանից 13 կիլոմետր դեպի հյուսիս֊արևմուտք, մի գողտրիկ վայրում գտնվում է Հաղարծինի («Արծիվների պար») վանական համալիրը։ Այն կառուցվել է 10-ից 13-րդ դարերում և ունի 3 եկեղեցի։ Մեկը Գրիգոր Լուսավորչի եկեղեցին է, մյուսը սրբ. Աստվածածին եկեղեցին և երրորդը՝ սրբ. Ստեփանոսի։ Այստեղ կան հիասքանչ խաչքարեր, արևային ժամացույց սրբ. Գևորգ եկեղեցու պատին, ավերված գավիթ և սեղանատուն՝ զարմանահրաշ կախովի առաստաղով: Էքսկուրսիայի վերջում կայցելենք Գոշավանք վանական համալիրը, որը միջնադարյան Հայաստանի կրոնական և կրթամշակութային նշանավոր կենտրոններից մեկն էր, ուր 25 տարի ապրել ու գործել է «մեծ վարդապետ» Մխիթար Գոշը (1130-ական թթ.- 1213 թ.)։ Վանքը կառուցվել է 1188 թ-ից մինչև 13-րդ դարի վերջն ընկած ժամանակահատվածում։ Այստեղից կտեղաթոխվենք Թբիլիսի։ Օր 2։ Նախաճաշից հետո կպտտվենք Թբիլիսիում, հետո կտեղափոխվենք Մցխեթա։ Քազաքը հիմնվել է մ․թ․ա․ V դարում։ Այս հին քաղաքը շրջապատում են Մկկարի եւ Արագվի գետերը։ Այստեղ են գտնվում Սվետիցխովելի տաճարը (11-րդ դար) և Ջվարի վանքը (6-րդ դար), որոնք վրացական քրիստոնեական ճարտարապետության ամենակարեևոր հուշարձաններից են և պատմականորեն մեծ դեր են ունեցել Կովկասում միջնադարյան ճարտարապետության զարգացման մեջ։ Մցխեթան, ինչպես նաև Սվետիցխովելի տաճարը և Ջվարի վանքը ներառված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում։ Այտեղից հետ կվերադառնանք Հայաստան, կգիշերենք Ալավերդիում։ Օր 3։ Նախաճաշից հետո կճանապարհվենք դեպի Հաղպատ, Սանահին վանական համալիրները կառուցված 10-13-րդ դարերում, Դենդրոպարկ և Հայկական տառերի պուրակ։ Հաղպատը հիմնադրվել է Խոսրովանուշ թագուհու կողմից (հայոց թագավոր Աշոտ III-ի կինը) մ․ թ․ 976 թվականին։ Կազմված է գավիթից, երկու միջանցք-դամբարաններից, սեղանատնից, գրատնից, Համազասպի մատուռից, զանգակատնից, մի քանի մատուռ-գերեզմաններից և խաչքարերից։ Սանահինը եղել է ադմինստրատիվ կենտրոն և Կյուրիկյան Բագրատունիների ընտանեկան դամբարանը (10-11-րդ դարերում), ինչպես նաև Եպիսկոպոսական նստավայր (մինչև 11-րդ դարը)։ Սանահինի վանական համալիրը կազմված է 3 եկեղեցիներից , դամբարանից, գրատնից, զանգակատնից և ուսումնարանից։ Հաղպատը և Սանահինը ներառված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում։ Ստեփանավանի բուսաբանական այգին, հիմնադրել է լեհ ինժեներ-անտառագետ Էդմոն Լեոնովիչը 1933 թվականին։ Բուսաբանական այգու տարածքը կազմում է շուրջ 35 հա և պատված է տարատեսակ բուսերի բնական անտառներով։ Բույսերի մեծ մասը բերվել է Երևանի բուսաբանական այգուց, ինչպես նաև աշխարհի տարբեր երկրներից։ Ներկայումս, այստեղ ներկայացված է ավելի քան 500 բուսատեսակ։ Այնուհետև կայցելենք Հայկական տառերի պուրակ։ Համալիրը կառուցվել է 2005 թ-ին՝ նվիրված հայոց այբուբենի ստեղծման 1600 - ամյակին։ Համալիրի մեջ մտնում են հայոց այբուբենի 39 տառերը։ Բոլոր տառերն ու արձանները ստեղծված են հայկական տուֆից։ Հայոց այբուբենը ստեղծվել է 405 թ-ին Մեսրոպ Մաշտոցի կողմից, որպեսզի Աստվածաշունչը հանրամատչելի դառնար և նպաստեր Քրիստոնեության տարածմանը։ Պատվիրելու համար սեղմել գնի վրա
-
Գառնի, Զվարթնոց, Հաղպատ, Տաթև, Քարահունջ, Սևանավանք/ 4 օրյա տուրեր Հայաստանում"Land of Noah" տուրիստական ընկերությունը մշակել է մատչելի էքսկուրսիոն ծրագրեր՝ Ձեր այցը Հայաստան անմոռանալի դարձնելու համար։ Կարող եք պատվիրել հետևյալ էքսկուրսիոն ծրագիրը կամ կազմել մեկ այլ ծրագիր Ձեր նախընտրությամբ՝ օգտվելով մեր էքսկուրսիաների ցանկից։ Օր 1 Գառնի, Գեղարդ, Սևան (Սևանավանք) 220 կմ 7-8 ժ Օր 2 Հաղպատ, Սանահին 400 կմ 9-10 ժ Օր 3 Պտույտ Երևան քաղաքով, Էջմիածին (Հռիփսիմե, Գայանե, Մայր Տաճար), Զվարթնոց 90 կմ 6-7 ժ Օր 4 Նորավանք, Տաթև (ճոպանուղի), Քարահունջ (Զորաց Քարեր) 540 կմ 12-13 ժ Պատվիրելու համար սեղմել գնի վրա
-
Անհատական էքսկուրսիա դեպի Խոր Վիրապ, Արենի գինու գործարան, Նորավանք, Սելիմ, ՀայրավանքՄեր ընկերությունը՝ Նոյի երկիրը, առաջարկում է էքսկուրսիա դեպի Հայաստանի մեկ այլ կարևոր տեսարժան վայր՝ Խոր Վիրապ վանական համալիր։ Սա այն վայրն է, որտեղ 13 տարի բանտարկված է եղել սբ. Գրիգոր Լուսավորիչը, նախքան Տրդատ III թագավորին բուժելը։ Դա հանգեցրեց Հայաստանում 301 թ-ին քրիստոնեության ընդունմանը։ Խոր Վիրապ անունը նշանակում է «խորը փոս», որը կապված է այն փոսի հետ որտեղ բանտարկված է եղել Գրիգոր Լուսավորիչը։ Հաջորդ կանգառը կլինի Նորավանքի վանական համալիրը։ Այն կարուցվե է XIII—XIV դարերում։ Նորավանքի համալիրը բաղկացած է Սուրբ Աստվածածին (Բուրթելաշեն) դամբարան-եկեղեցուց, Սուրբ Ստեփանոս Նախավկա եկեղեցուց, նրան արևմուտքից կից գավթից, Սուրբ Գրիգոր եկեղեցուց (Ստեփանոս Օրբելյանի դամբարան), միջնադարյան մատուռների և շինությունների մնացորդներից, նորակառույց Վանատնից։ Դեռ հին ժամանակներից Հայաստանը հայտնի է իր գինու գործարաններով, որտեղ մինչ օրս պահպանվում են գինեգործության ավանդույթները։ Գաղտնիք չէ, որ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր մարզում կան շատ գինու գործարաններ և խաղողի այգիներ։ Այդ գինու գործարաններից մեկը Արենի գինու գործարանն է, որը գտնվում է Վայոց Ձորի մարզում։ Մեր էքսկուրսիայի շրջանակներում հնարավորություն ունեք այցելելու այն և համտեսելու հայկական գինի։ Այստեղից կմեկնենք Հայաստանում ամենալավ պահպանված քարավանատունը՝ Սելիմը, որը ինչպես վկայում են հայերեն և արաբերեն գրությունները, կառուցվել է 1332 իշխան Չեսար Օրբելյանի կողմից։ Այն ապաստարան էր Սելիմի լեռներով անցնող ճամփորդների համար։ Այս կառույցը միջնադարյան հայկական ճարտարապետության հիանալի օրինակ է։ Վերջին կանգառը կլինի Հայրավանքը, որը կառուցվել է 9-12-րդ դարերում։ Վանքի երեք գլխավոր կառույցներն են եկեղեցին, մատուռը և գավիթը։ Եկեղեցու ինտերիերը բավականին համես է, բայց շատ հուզիչ է երբ արևը ներթափանցում է եկեղեցու պատուհաններից ներս։ Արևի շողերը ներս մտնելով ստեղծում են սրբության հուզիչ զգացում յուրաքանչյուր այցելուի համար։ Տևողությունը։ 9-10 ժ Պատվիրելու համար սեղմել գնի վրա
-
Անհատական էքսկուրսիա դեպի Խոր Վիրապ, Արենի գինու գործարան, ՆորավանքՀայաստանի մեկ այլ կարևոր տեսարժան վայր է համարվում Խոր Վիրապը։ Սա այն վայրն է, որտեղ 13 տարի բանտարկված է եղել սբ. Գրիգոր Լուսավորիչը, նախքան Տրդատ III թագավորին բուժելը։ Դա հանգեցրեց Հայաստանում 301 թ-ին քրիստոնեության ընդունմանը։ Խոր Վիրապ անունը նշանակում է «խորը փոս», որը կապված է այն փոսի հետ որտեղ բանտարկված է եղել Գրիգոր Լուսավորիչը։ Հաջորդ կանգառը կլինի Նորավանքի վանական համալիրը։ Այն կարուցվե է XIII—XIV դարերում։ Նորավանքի համալիրը բաղկացած է Սուրբ Աստվածածին (Բուրթելաշեն) դամբարան-եկեղեցուց, Սուրբ Ստեփանոս Նախավկա եկեղեցուց, նրան արևմուտքից կից գավթից, Սուրբ Գրիգոր եկեղեցուց (Ստեփանոս Օրբելյանի դամբարան), միջնադարյան մատուռների և շինությունների մնացորդներից, նորակառույց Վանատնից։ Էքսկուրսիայի վերջում հնարավորություն ունեք համտեսելու հայկական գինի Արենի գինու գործարանում։ Տևողությունը։ 8-9 ժ Պատվիրելու համար սեղմել գնի վրա
-
Անհատական էքսկուրսիա դեպի Սաղմոսավանք, Լոռվա բերդ, ԴենդրոպարկՄեր էքսկուրսիայի առաջին կանգառը կլինի Սաղմոսավանքի վանական համալիրը, որը գտնվում է Երևանից 35 կմ հեռավորության վրա։ Վանքը կառուցվել է 1215 թվականին։ Սաղմոսավանքի վանական համալիրն իր մեջ ներառում է սբ․ Սիոնի եկեղեցին, գավիթը, գրատուն և սբ․ Աստվածամոր եկեղեցին։ Այստեղից հիանալի տեսրան է բացում դեպի Քասախ գետի խորը կիրճը։ Մեր հաջորդ նպատակակետն է Ստեփանավանի բուսաբանական այգին, հիմնադրված լեհ ինժեներ-անտառագետ Էդմոն Լեոնովիչի կողմից 1933 թվականին։ Բուսաբանական այգու տարածքը կազմում է շուրջ 35 հա և պատված է տարատեսակ բուսերի բնական անտառներով։ Բույսերի մեծ մասը բերվել է Երևանի բուսաբանական այգուց, ինչպես նաև բազմաթիվ այլ երկրներից՝ Վրաստան, Ուկրաինա, Ռուսաստան, Գերմանիայից, Ֆրանսիայից, Պորտուգալիայից, Չինաստանից, ԱՄՆ-ից և այլն։ Ներկայումս, այստեղ ներկայացված է ավելի քան 500 բուսատեսակ։ Էքսկուրսիայի վերջում կայցելենք միջնադարյան ամրոցի ավերակները՝ Լոռվա բերդը։ Այստեղ պահպանվել է մեկ եկեղեցի և այն ժամանակների 2 բաղնիքներ։ Տևողությունը։ 9-10 ժ Պատվիրելու համար սեղմել գնի վրա
-
Անհատական էքսկուրսիա դեպի Գառնի, Գեղարդ, Խոր ՎիրապՄեր էքսկուրսիայի առաջին կանգառն է Գառնու հեթանոսական տաճարը, որը կառուցվել է մ․թ․ա․ 1-ին դարում հայ թագավոր Տրդատի կողմից։ Տաճարը Հայաստանում միակ կառույցն է, որը կապված է հեթանոսության և հելլենիզմի հետ և նվիրված է արևի աստծուն՝ Միհրին։ Գառնուց ոչ հեռու շատ հեռու գտնվում է Գեղարդի վանական համալիրը, որը կառուցվել է մ․թ․ա․ 1-ին դարում հայ առաջին կաթողիկոսի՝ Գրիգոր Լուսավորչի կողմից։ Վանքի անվանումն առաջացել է հռոմեկան զինվորի գեղարդից, որով նա Հիսուս Քրիստոսի մարմինն է խոցել։ Հիմա այդ գեղարդը պահպանվում է Էջմիածնի թանգարանում։ Մեր էքսկուրսիայի վերջին նպատակակետն է Խոր Վիրապի վանքը, որտեղից հրաշալի տեսարան է բացվում դեպի Արարատ լեռը։ Խոր Վիրապ անունը նշանակում է «խորը փոս», որտեղ 13 տարի բանտարկված է եղել սբ. Գրիգոր Լուսավորիչը։ Դուք այսօր էլ կարող եք նեղ աստիճաններով իջնել դեպի զնդանը (փոսը) ՝ զգալու համար այնտեղի մթնոլորտը։ Տևողությունը։ 7-8 ժ Պատվիրելու համար սեղմել գնի վրա
-
Անհատական էքկուրսիա դեպի Էջմիածին, Սարդարապատ, ԶվարթնոցԱյս էքսկուրսիան իր մեջ ներառում է Արմավիրի մարզի հիմնական տեսարժան վայրերը։ Շրջագայության առաջին նպատակակետն է սբ. Հռիփսիմե եկեղեցին, որը կառուցվել է քրիստոնյա միանձնուհու գերեզմանի վրա, ով քարոզում և տարածում էր Քրիստոնեությունը Հայաստանում։ Մյուս կանգառը կլինի 7-րդ դարի սբ. Գայանեի եկեղեցին։ Շարունակելով էքսկուրսիան, կայցելեք աշխարհի առաջին Քրիստոնեական տաճարը՝ Էջմիածինը։ «Էջմիածին» բառը նշանակում է «վայր, որտեղ իջել է Աստծո միածին որդին»: Ըստ լեգենդի, Հիսուս Քրիստոսն իջել է երկնքից և ցույց տվել այն տեղը որտեղ պետք է կառուցվեր եկեղեցին։ Էջմիածինը Ամենայն Հայոց Կաթողիկոսի նստավայրը և Հայ առաքելական եկեղեցու կենտրոնն է։ Մեր էքսկուրսիայի հաջորդ կետը միջնադարյան հայկական ճարտարապետության ամենավառ նմուշներից մեկն է՝ շքեղ Զվարթնոցի տաճարը, կառուցված 7-րդ դարում։ Այս բոլոր եկեղեցիներն ու տաճարը ներառված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում։ Այստեղից կշարժվենք դեպի Սարդարապատ՝ Սարդարապատի ճակատամարտին նվիրված հուշահամալիր։ Դեպի հրապարակը տանող մուտքի մոտ կան երկու հսկա թևավոր ցլերը, որոնք խորհրդանշում են հայ ժողովրդի ահռելի ուժը, և 35 մետրանոց քարե զանգերով աշտարակը։ Հաղթանակի Պատից ձգվում է քարե արծիվներով ծաղիկների արահետը՝ խորհրդանշելով Սարդարապետի հերոսների ոգին։ Հաղթանակի Պատի կենտրոնից բացվում է տեսարան դեպի փառահեղ Արարատ լեռը՝ հայ ծողովրդի հերոսական անցյալի լուռ վկան։ Հուշահամալիրը ամբողջացվում է ի սկզբանե նախատեսված ժողովրդական արվեստի թանգարանով։ Տևողությունը։ 6-7 ժ Պատվիրելու համար սեղմել գնի վրա
Հյուրանոցներ
Ավտոմեքենաներ
-
-
-
Kia Rio - ManualՕդափոխիչ, 1 անվտ. բարձիկ, վառելիքը` բենզին (տարող. 43 լ), սև, առջևի քարշակ Տեսակ/Կարգ Sedan, C Փոխ. տուփ Մեխանիկական Նստատեղեր 5 Բեռնախցիկ (Լ) 288 Դռներ 4 Շարժիչ (Լ) 1.4
-
Mercedes-Benz VITOՕդափոխիչ ABS, 4 անվտ. բարձիկ, վառելիքը` դիզել (տարող. 75լ), գույնը` սպիտակ, հետևի քարշակ անիվներ Տեսակ/Կարգ Minivan, M Փոխ. տուփ Ավտոմատ Նստատեղեր 8 Բեռնախցիկ (Լ) 535 Դռներ 4 Շարժիչ (Լ) 2
-
VAZ 2121 NivaՎառելիքը` բենզին (տարող.` 42լ), գույնը` սպիտակ, 4 քարշակ անիվներ Տեսակ/Կարգ Wagon, B Փոխ. տուփ Մեխանիկական Նստատեղեր 5 Բեռնախցիկ (Լ) 270 Դռներ 3 Շարժիչ (Լ) 1.7
-
Renault LoganՕդափոխիչ, 2 անվտ. բարձիկ, վառելիքը` բենզին (տարող. 50լ), գույնը` սպիտակ, առջևի քարշակ Տեսակ/Կարգ Sedan, C Փոխ. տուփ Մեխանիկական Նստատեղեր 5 Բեռնախցիկ (Լ) 520 Դռներ 4 Շարժիչ (Լ) 1.6
-
Toyota PradoՕդափոխիչ ABS, 8 անվտ. բարձիկ, վառելիքը` բենզին (տարող. 87լ), գույնը` սև, 4 քարշակ անիվներ Տեսակ/Կարգ Wagon, E Փոխ. տուփ Ավտոմատ Նստատեղեր 5 Բեռնախցիկ (Լ) 621 Դռներ 5 Շարժիչ (Լ) 2.7
-
-
Kia SportageՕդափոխիչ, ABS, 2 անվտ. բարձիկ, վառելիքը` բենզին (տարող.` 55լ), սև, 4 քարշակ անիվներ Տեսակ/Կարգ Wagon, D Փոխ. տուփ Ավտոմատ Նստատեղեր 5 Բեռնախցիկ (Լ) 390 Դռներ 5 Շարժիչ (Լ) 2.4
-
Renault DusterՕդափոխիչ, ABS, 2 անվտ. բարձիկ, վառելիքը` բենզին (տարող. 50լ), գույնը` սպիտակ, առջևի քարշակ Տեսակ/Կարգ Wagon, D Փոխ. տուփ Ավտոմատ Նստատեղեր 5 Բեռնախցիկ (Լ) 475 Դռներ 5 Շարժիչ (Լ) 2