Աշտարակ
5 Ժամ
Անհատական Էքսոկուրսիաներ
45 անձ
Արագածոտնի մարզ
Land of Noah-ն առաջարկում է էքսկուրսիա դեպի Հայաստանի արևմտյան հատվածը։ Մեր առաջին կանգառն է Օշականի եկեղեցին կամ սբ․ Մեսրոպ Մաշտոցի տաճարը, կառուցված 1875 - 1879 թթ-ին հայ կաթողիկոս Գևորգ IV-ի կողմից։ Եկեղեցին հայտնի է նրանով, որ այստեղ է գտնվում սբ․ Մեսրոպ Մաշտոցի՝ հայ այբուբենի ստեղծչի գերեզմանը։ Այնուհետև կշարժվենք դեպի Կարմրավոր եկեղեցին, որը Հայաստանի ամենագեղեցիկ եկեղեցիներից մեկն է։ Այն կառուցվել է 7-րդ դարում։ Եկեղեցու անվանումը՝ Կարմրավոր ծագել է շնորհիվ շականակագույն տուֆի, որից կառուցված է։
Մեր էքսկուրսիայի հաջորդ նպատակակետն է Հովհաննավանքը, որը 12 - 17-րդ դարերում եղել է Հայաստանի կարևորագույն կրթական և աստվածաբանական կենտրոնը, որն ուներ իր գրատունը, որտեղ ձեռագրեր էին գրվում և լուսավորվում։
Էքսկուրսիայի վերջին կանգառն է Սաղմոսավանքը՝ կառուցված 1215 թվականին։ Այն հայտի էր իր ձեռագրերով։ Դրա առանձին մասերը կազմված են ոչ միայն կարմիր և սև քարով, այլ նաև ներկված են սպիտակ, դեղին և կարմիր գույներով։