Ջերմուկ
10 Ժամ
1 օրյա Էքսոկուրսիաներ
45 անձ
Վայոց ձորի մարզ
Մենք առաջարկում ենք էքսկուրսիա, որի ընթացքում կայցելեք Հայ Առաքելական եկեղեցու ամենահայտնի սրբավայր` Խոր Վիրապ վանական համալիր, Նորավանքի վանական համալիրը, որն աչքի է ընկնում իր ինքնատիպությամբ և ճարտարապետական լուծումներով, Թռչունների քարանձավը, որտեղ կծանոթանաք հայկական գինեգործության 6000-ամյա պատմությանը։ Ճանապարհին հնարավորություն կունենաք համտեսելու հայկական գինի Արենիում, այնուհետև կճանապարհվեք դեպի լեռնային սպա քաղաք՝ Ջերմուկ, որը հայտնի է իր տաք հանքային աղբյուրներով և շշալցված հանքային ջրի ապրանքանիշով։ Էքսկուսիայի ընթացքում կայցելեք Ջերմուկի հանքային ջրերի պատկերասրահը և չքնաղ ջրվեժը։