Փետրվարի 21-ից Ավստրալիայի պետական ​​սահմանները բաց կլինեն օտարերկրյա քաղաքացիների համար։ Այս մասին երկուշաբթի հայտարարել է վարչապետ Սքոթ Մորիսոնը։

 

«Ազգային կաբինետը որոշել է, որ Ավստրալիան այս տարվա փետրվարի 21-ին կվերաբացի իր սահմանները բոլոր մնացած վիզա ունեցողների համար: Պայմանն այն է, որ նախքան երկիր մուտք գործելը պետք է երկու անգամ պատվաստվել։ Սա կանոն է, եւ մենք ակնկալում ենք, որ բոլորը կպահպանեն այն»,- ասել է նա կառավարության նիստից հետո ունեցած ելույթի ժամանակ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

 

 

Մորիսոնը նաեւ ընդգծել է, որ երկրի նահանգների կառավարությունների կողմից ընդունված սանիտարական սահմանափակումները եւ սահմանային միջոցառումները կշարունակեն կիրառվել Ավստրալիա ժամանողների վրա։ «Մարզերում ընդունված մուտքի սահմանափակումներ