CNN Travel-ը՝ ամերիկյան հեռուստաալիքի կայքի ճանապարհորդությունների բաժինը, Հայաստանը ներառել է հետիոտնային զբոսաշրջությունը նախընտրողների համար լավագույն վայրերով 23 երկրների ցուցակում։

 

Ինչպես նշվում է հոդվածում, Հայաստանը այն երկրներից է, որտեղ հետիոտնային զբոսաշրջության համար արահետները լավագույններից են։ «Հայաստանը եւ Մետաքսի ճանապարհը» տասնմեկօրյա շրջայցը կտանի ամենալավ երթուղիներից մեկով, որը միացնում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից պահպանվող Սանահինի եւ Հաղպատի վանքերը՝ անցնելով լեռների հանքային գագաթներով եւ կանաչ անտառներով, ինչպես նաեւ՝ Գեղամա վայրի լեռներով եւ երկրի ամենաբարձր Արագած լեռան գագաթը բարձրացող արշավների հնարավորությամբ։