Թբիլիսի
14 Ժամ
Հայաստան և Վրաստան
45 անձ
Վրաստան
Մեր մեկօրյա էքսկուրսիան հիանալի հնարավորություն է նրանց համար, ովքեր ցանկանում են ամբողջական տպավորություն ստանալ Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիից։ Սկզբում կայցելենք սբ․ Երրորդություն տաճարը, որն աշխարհում ամենամեծ ուղաթառ տաճարներից է։ Կշարունակեք մեր շրջայցը դեպի սբ․ Գևորգի, Մետեխի եկեղեցիները և Թբիլիսիի հիմնադրի՝ Վախտանգ Գորգասալիի հուշարձանը։ Հետո ճոպանուղով կբարձրանանք դեպի Նարիկալա ամրոց, որտեղից հիանալի տեսարան է բացվում քազաքի վրա։ Ոտքով կիջնենք դեպի Աբոնոտուբանի թաղամաս՝ տեսնելու համար հայտնի ծծումբային բաղնիքները։ Կանցնենք Շարդեն թաղամասով, որը հարուստ է նեղ փողոցներով, գողտրիկ սրճարաններով, գինու համտեսման բարերով, հուշանվերների խանութներով։