2021 թվականի դեկտեմբերին դեպի Հայաստան զբոսաշրջային այցելությունների թիվը կազմել է 66 738։ Այս մասին NEWS.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնում է Զբոսաշրջության կոմիտեն։

 

Ամենից շատ զբոսաշրջիկներ են Հայաստան ժամանել Ռուսաստանից (24 048), Վրաստանից (10 946), Իրանից (5965), Ֆիլիպիններից (1912), Ուկրաինայից (1454), Հնդկաստանից (1451), ԱՄՆ-ից (1193), Արաբական Միացյալ Էմիրություններից (1077), Ղազախստանից (680) , Ֆրանսիայից (658), Թուրքիայից (620)։