Դիլիջան
8 Ժամ
1 օրյա Էքսոկուրսիաներ
45 անձ
Տավուշի մարզ
Այս էքսկուրսիայի շրջանակներում կայցելեք Հայաստանում հայտնի լեռնադահուկային հանգստյան գոտի ՝ Ծաղկաձոր, որի հյուսիսարևմտյան հատվածում է գտնվում 11-րդ դարի Կեչարիս վանական համալիրը: Այնուհետև կայցելեք Հայաստանում առավել այցելվող տեսարժան վայրերից մեկը՝ Սևանավանքը, որը միջնադարյան հայկական ճարտարապետության ամենաակնառու օրինակներից մեկն է։ Այն կառուցվել է 874թ.` Մարիամ իշխանուհու պատվերով:
Շրջագայության վերջին կանգառն է Հայկական Շվեյցարիան` Դիլիջանը, որը շրջապատված է մշակութային, պատմական, բնական և կրոնական վայրերով լի լեռներով և անտառներով: Շրջայցի ընթացքում դուք կայցելեք Դիլիջանի ամենահայտնի պատմական տեսարժան վայրերից մեկը` Հաղարծին վանական համալիրը ու կծանոթանաք դրանց յուրահատուկ պատմությունն և հիասքանչ ճարտարապետությանը: