Խնձորեսկ
12 Ժամ
1 օրյա Էքսոկուրսիաներ
18 անձ
Սյունիքի մարզ
Գաղտնիք չէ, որ հայկական գինեգործությունն ունի 6000 տարվա պատմություն։ Տաթևի վանք տանող ճանապարհին կանգառ կունենաք Արենի գյուղում՝ Արենի գինու գործարանում հայկական գինի համտեսելու համար: Այնուհետև կայցելեք միջնադարյան հայկական ճարտարապետության մարգարիտ՝ Տաթևի վանքը, որը կառուցվել է 9-13-րդ դարերում։ Պտույտ կկատարեք աշխարհի ամենաերկար հետադարձելի ճոպանուղով (5,7 կմ), որը ներառված է Գինեսի ռեկորդների գրքում՝ միաժամանակ վայելելով դեպի հիասքանչ լեռները բացվող տեսարանը: Վերջին կանգառը կլինի Խնձորեսկում, որտեղ կան մեծ թվով քարանձավներ, թեև դրանց մեծ մասը բավականին փոքր է։ Այստեղ է գտնվում 2012 թվականին կառուցված ճոճվող կամուրջը, որը միացնում է գյուղի երկու կողմերը և ունի 160 մետր երկարություն, 1,5 մետր լայնություն և 36 մետր բարձրություն։ Կամուրջից բացվում է հիասքանչ տեսարան դեպի կիրճը։