Տաթև

 

Տաթևի վանքը, որը գտնվում է հարավային Հայաստանի խորդուբորդ ժայռերի մեջ, վկայում է հին հայկական ճարտարապետության, հոգևոր նշանակության և ապշեցուցիչ տեսարանների մասին: Միջնադարյան հայ ճարտարապետության գոհարը՝ Տաթևի վանքը, կառուցվել է  IX-XIII դարերում։ Հին հայերենից (գրաբար) թարգմանաբար <<տաթև>> նշանակում է <<տուր թևեր>>։ Եվ իրոք, տեղակայված լինելով բարձրունքում, թվում է թե Տաթևը ձգվում է դեպի վեր, դեպի երկինք։ Թվում է թե պատերը ժայռի շարունակությունն են։

14 և 15-րդ դարերում վանքի տարածքում էր գնտնվում Հայ միջնադարյան ամենակարևոր համալսարաններից մեկը՝ Տաթևի համալսարանը, որը նպաստում էր գիտության, կրոնի և փիլիսոփայության զարգացմանը, գրքերի վերարտադրմանը և մանրանկարչության զարգացմանը։ Տաթևի համալսարանի գիտնականները նպաստել են հայ մշակույթի և կրոնի պահպանմանը համալսարանի ամենադժվարին ժամանակներում։

Շնորհիվ <<Տաթևերի>>՝ աշխարհի ամենաերկար ճոպանուղու (5.7 կմ), կառուցմանը, վանական համալիրը դարձել է Հայաստանի ամենաշատ այցելվող վայրերից մեկը։

Էքսկուրսիա
Ամենապահանջված էքսկուրսիան, որում ներարված է տվյալ ուղղությունը