Քարահունջ

 

«Քարահունջի աստղադիտարան»-ը հայտնի է նաև Զորաքարեր կամ Զորաց Քար անուններով, բրոնզ-երկաթի դարաշրջանի առավել խոշոր և խիստ ինքնատիպ մեգալիթյան կառույցներով և ավելի քան 220 մենհիրների շարքով ներկայացված մի հսկայական համալիր է։ Միջազգային տուրիստական շրջանում այն հայտնի է նաև որպես <<Հայկական Ստոունհենջ>>։ Քարահունջը կազմված է հետևյալ մասերից՝ կենտրոնական շրջան, հյուսիսային թև, հարավային թև, ակորը (հատող շրջան) և առանձին կանգնած քարեր։ Ընդհանուր առմամբ կան 223 քարեր։ Քարերի բարձրությունը տատանվում է 0.5 - 3 մ իսկ քաշը մինչև 10 տոննա։ Դրանք բազալտե քարեր են՝ ժամանակի ընթացքում մաշված և պատված տարբեր գույների մամռով։ Անցքերի մակերեսը ավելի լավ է պահպանված։ Կան նաև շատ ջարդված ու չհամարակալված քարեր։

Էքսկուրսիա
Ամենապահանջված էքսկուրսիան, որում ներարված է տվյալ ուղղությունը