+374 41 456 456 (Armenia), +7 958 401 32 93 (Russia)

Անհատական էքսկուրսիա դեպի Էջմիածին, Զվարթնոց, Գառնի, Գեղարդ

Այս էքսկուրսիան իր մեջ ներառում է այն տեսարժան վայրերը որոնք պետք է տեսնել Հայաստան այցի ժամանակ։

«Էջմիածին» բառը նշանակում է «վայր, որտեղ իջել է Աստծո միածին որդին»: Ըստ լեգենդի, Հիսուս Քրիստոսն իջել է երկնքից և ցույց տվել այն տեղը որտեղ պետք է կառուցվեր եկեղեցին։ Էջմիածինը Ամենայն Հայոց Կաթողիկոսի նստավայրը և Հայ առաքելական եկեղեցու կենտրոնն է։

Մեր էքսկուրսիան կշարունակենք դեպի շքեղ Զվարթնոցի տաճարը, կառուցված 7-րդ դարում։ Մայր տաճարն ու Զվարթնոցի տաճարը ներառված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում։

Մեր հաջորդ կանգառը կլինի Գառնու հեթանոսական տաճար, որը կառուցվել է մ․թ․ա․ 1-ին դարում հայ թագավոր Տրդատի կողմից։ Տաճարը Հայաստանում միակ կառույցն է, որը կապված է հեթանոսության և հելլենիզմի հետ և նվիրված է արևի աստծուն՝ Միհրին։

Գառնուց ոչ հեռու շատ հեռու գտնվում է Գեղարդի վանական համալիրը, որը կառուցվել է մ․թ․ա․ 1-ին դարում հայ առաջին կաթողիկոսի՝ Գրիգոր Լուսավորչի կողմից։ Վանքի անվանումն առաջացել է հռոմեկան զինվորի գեղարդից, որով նա Հիսուս Քրիստոսի մարմինն է խոցել։ Հիմա այդ գեղարդը պահպանվում է Էջմիածնի թանգարանում։

 

Տևողությունը։ 8-9 ժ

Պատվիրելու համար սեղմել գնի վրա

ճկուն գնային քաղաքականություն
Մարդկանց քանակ Գինը առանց էքսկուրսավարի Գինը էքսկուրսավարով
1-3 36,000 ֏ 60,000 ֏
4-7 59,000 ֏ 87,000 ֏
8-17 95,000 ֏ 130,000 ֏

Խնդրում ենք նկատի ունենալ, որ էքսկուրսավարով արժեքները ներառում են հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների տիրապետող էքսկուրսավարի ծառայություն։

 

Copyright © 2021 Land of Noah
Designed by ProWeb