+374 41 456 456 (Armenia), +7 958 401 32 93 (Russia)

Անհատական էքսկուրսիա դեպի (Գոշավանք, Պարզ լիճ, Հաղարծին)

Ասում են, որ եթե դրախտում լինեին անտառներ, լեռներ և հանքային աղբյուրներ, ապա դրախտը նման կլիներ Դիլիջանին՝ «Հայկական Շվեյցարիա»-ին։ Այս էքսկույրսիայի շրջանակներում կայցելենք Գոշավանք վանական համալիրը, որը միջնադարյան Հայաստանի կրոնական և կրթամշակութային նշանավոր կենտրոններից մեկն էր, ուր 25 տարի ապրել ու գործել է «մեծ վարդապետ» Մխիթար Գոշը (1130-ական թթ.- 1213 թ.)։ Վանքը կառուցվել է 1188 թ-ից մինչև 13-րդ դարի վերջն ընկած ժամանակահատվածում։

Մեր հաջորդ նպատակակակետն է Պարզ լիճը։ Այն գտնվում է ծովի մակարդակից 1400 մ բարձրության վրա և շրջապատված է խիտ անտառներով։ Այն հրաշալի վայր է բոլոր նրանց համար ովքեր սիրում են հանգիստ ու խաղաղ միջավայր։

Էքսկուրսիայի վերջում կայցելենք Հաղարծինի («Արծիվների պար») վանական համալիրը, գտնվում է Դիլիջանից 13 կիլոմետր դեպի հյուսիս֊արևմուտք։ Այն կառուցվել է 10-ից 13-րդ դարերում և ունի 3 եկեղեցի։ Մեկը Գրիգոր Լուսավորչի եկեղեցին է, մյուսը սրբ. Աստվածածին եկեղեցին և երրորդը՝ սրբ. Ստեփանոսի։ Այստեղ կան հիասքանչ խաչքարեր, արևային ժամացույց սրբ. Գևորգ եկեղեցու պատին, ավերված գավիթ և սեղանատուն՝ զարմանահրաշ կախովի առաստաղով:

 

Տևողությունը։ 8-9 ժ

Պատվիրելու համար սեղմել գնի վրա

ճկուն գնային քաղաքականություն
Մարդկանց քանակ Գինը առանց էքսկուրսավարի Գինը էքսկուրսավարով
1-3 39,000 ֏ 64,000 ֏
4-7 54,000 ֏ 81,000 ֏
8-17 64,000 ֏ 96,000 ֏

Խնդրում ենք նկատի ունենալ, որ էքսկուրսավարով արժեքները ներառում են հայերեն, ռուսերեն կամ անգլերեն լեզուների տիրապետող էքսկուրսավարի ծառայություն։

 

Copyright © 2021 Land of Noah
Designed by ProWeb