+374 41 456 456 (Armenia), +7 958 401 32 93 (Russia)

Անհատական տուր դեպի Վրաստան 3 օր/ 2 գիշեր Երևանից

<> տուրիստական ընկերությունն առաջարկում է հետաքրքիր էքսկուրսիոն ծրագիր դեպի արևոտ Վրաստան։

 Օր

 Տեղափոխում դեպի Թբիլիսի, քաղաքով պտույտ (գիշերակաց) 

 Օր 2

 Ալավերդի վանք, Սիգնաղի, Գրեմի բերդ (գիշերակաց) 

 Օր 3

 Մցխեթա, Ջվարի, վերադարձ Երևան 

 

Օր 1: Այս էքսկուրսիան հնարավորություն կտա ձեզ ուսումնասիրելու Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսին և Վրաստանի այլ տեսարժան վայրեր 3 օրում։ Մեր վարորդն ու զբոսավարը կդիմավորեն ձեզ հյուրանոցում և կշարժվեն դեպի Թբիլիսի։ Էքսկուրսիայի առաջին օրը ամբողջությամբ նվիրված է Թբիլիսիին։ Սկզբում կայցելենք սբ․ Երրորդություն տաճարը, որն աշխարհում ամենամեծ ուղաթառ տաճարներից է։ Կշարունակեք մեր շրջայցը դեպի սբ․ Գևորգի, Մետեխի եկեղեցիները և Թբիլիսիի հիմնադրի՝ Վախտանգ Գորգասալիի հուշարձանը։ Հետո ճոպանուղով կբարձրանանք դեպի Նարիկալա ամրոց, որտեղից հիանալի տեսարան է բացվում քաղաքի վրա։ Ոտքով կիջնենք դեպի Աբոնոտուբանի թաղամաս՝ տեսնելու համար հայտնի ծծումբային բաղնիքները։ Կանցնենք Շարդեն թաղամասով, որը հարուստ է նեղ փողոցներով, գողտրիկ սրճարաններով, գինու համտեսման բարերով, հուշանվերների խանութներով։ Հետո կտեսնենք Ռեզո Գաբրիաձեի տիկիկային թատրոնը, կանցնենք Խաղաղության կամրջով դեպի Ռիկե այգի։

Գիշերակացը նախատեսվում է Թբիլիսիում։

Օր 2: Նախաճաշից հետո կճանապարհվենք դեպի Ալավերդի վանական համալիր, որը կառուցվել է VI դարում Հովսեփ Ալավերդիի կողմից սիրիական հայրերից մեկը, որը եկել է Կարտլի Անտիոքից։ <<Ալավերդին>> արաբական բառ է, որը նշանակում է <<Աստծու կողմից շնորհված>>։ Ալավերդիի տածարը վրացական միջնադարյան ճարտարապետության կառույցներից ամենաբարձրն է (51 մ.)։ Սա երեք կամարներով խաչաձև կառույց է։ Ունի երեք մուտք։ Այստեղ գտնվել է Կախեթյան թագավորների գերեզմանը (XI դարում, XV-XVIII դարերում)։

Ալավերդիի այցելությունից հետո կշարունակենք մեր էքսկուսիան դեպի գինու և սիրո քաղաք՝ Սիգնաղի, որը շատ սիրում են նրանք ովքեր հոգնել են քաղաքի աժոտաժից և ազմուկից և սիրում են ամեն գեղեցիկը, հանգիստը։ Զբոսնելով Սիգնաղիով ձեզ կզգաք ինչպես Իտալիայում, քանի որ այստեղ ճարտարապետությունը շատ նման է իտալական քաղաքների ճարտարապետությանը։

Երկրոդ օրվա վերջին կանգառն է Գրեմին, որը 1466 - 1614 թթ-ին եղել է Կախեթի թագավորների նստավայրը։ Այստեղ կայցելենք Գրեմիի բերդը իր թագավորական ամրոցով և Միքայել ու Գաբրիել հրեշտակապետների եկեղեցին։ Եկեղեցին  կառուցվել է 1565 թ-ին Լևան թագավորի կողմից (թաղված է այստեղ)։

Գիշերակացը կլինի Գրեմիում։

Օր 3։ Նախաճաշից հետո կճանապարհվենք դեպի Վրաստանի ամենահին քաղաքը՝ Մցխեթա։ Այն հիմնվել է մ․թ․ա․ V դարում։ Այս հին քաղաքը շրջապատում են Մկկարի եւ Արագվի գետերը։ Այստեղ են գտնվում Սվետիցխովելի տաճարը (11-րդ դար) և Ջվարի վանքը (6-րդ դար), որոնք վրացական քրիստոնեական ճարտարապետության ամենակարեևոր հուշարձաններից են և պատմականորեն մեծ դեր ոն ունեցել Կովկասում միջնադարյան ճարտարապետության զարգացման մեջ։ Մցխեթան, ինչպես նաև Սվետիցխովելի տաճարը և Ջվարի վանքը ներառված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում։

 

Պատվիրելու համար սեղմել գնի վրա

ճկուն գնային քաղաքականություն
Մարդկանց քանակ Գինը առանց էքսկուրսավարի Գինը էքսկուրսավարով
1-3 170,000 ֏ 310,000 ֏
4-7 219,000 ֏ 370,000 ֏
8-17 247,000 ֏ 415,000 ֏

Գինը ներառում է՝

- Տրանսպորտային ծառայություններ;

- Մասնագիտացված զբոսավարի ծառայություն, որը խոսում է անգլերեն, ռուսերեն կամ հայերեն (այս տարբերակն ընտրելու դեպքում)։

Գինը չի ներառում՝

- Ճոպանուղու տոմսեր;

- Սնունդ;

- Գիշերակաց։

Copyright © 2021 Land of Noah
Designed by ProWeb