+374 41 456 456 (Armenia), +7 958 401 32 93 (Russia)

Կլասիկ Հայաստան 3 օր/ 2 գիշեր/ Սևան, Ախթալա, Հաղարծին, Գյումրի

 Օր 1

 Ծաղկաձոր (Կեչարիս), Սևան (Սևանավանք), Դիլիջան (Գոշավանք, Հաղարծին) (գիշերակաց)

 Օր 2

 Ախթալա, Հաղպատ, Սանահին, Կոբայր, Գյումրի (գիշերակաց)

 Օր 3 

 Գյումրի (պտույտ քաղաքով), Հառիճավանք, Դաշտադեմ, Արուճ, վերադարձ Երևան

 

Օր 1։ Էքսկուրսիայի առաջին նպատակակետն է լեռնադահուկային հանգստյան գոտի ՝ Ծաղկաձոր: «Ծաղկաձոր» բառը հայերենից թարգմանաբար նշանակում է Ծաղիկների ձոր: Ծաղկաձորի հյուսիսարևմտյան հատվածում է գտնվում 11-րդ դարի Կեչարիս վանական համալիրը:

Այս շրջագայության հաջորդ նպատակակետը կլինի Սևանա լիճը՝ «Հայաստանի մարգարիտ»-ը կամ «Գեղամա ծով»-ը, որն աշխարհում ամենամեծ բարձրլեռնային քաղցրահամ լճերից է: Սևանա լճի հյուսիս-արեւմտյան մասում, նեղ ժայռոտ թերակղզում, գտնվում է միջնադարյան հայկական ճարտարապետության ամենաակնառու օրինակներից մեկը` Սևանավանքը: Այն կառուցվել է 874թ.` Մարիամ իշխանուհու պատվերով:

Շրջագայության վերջին կանգառն է « Հայկական Շվեյցարիան»` Դիլիջանը: Դիլիջանից 13 կիլոմետր դեպի հյուսիս֊արևմուտք, մի գողտրիկ վայրում գտնվում է Հաղարծինի («Արծիվների պար») վանական համալիրը։ Այն կառուցվել է 10-ից 13-րդ դարերում և ունի 3 եկեղեցի։ Այստեղ կան հիասքանչ խաչքարեր, արևային ժամացույց սրբ. Գևորգ եկեղեցու պատին, ավերված գավիթ և սեղանատուն՝ զարմանահրաշ կախովի առաստաղով:

Կայցելենք նաև Գոշավանք վանական համալիր, որը միջնադարյան Հայաստանի կրոնական և կրթամշակութային նշանավոր կենտրոններից մեկն էր, ուր 25 տարի ապրել ու գործել է «մեծ վարդապետ» Մխիթար Գոշը (1130-ական թթ.- 1213 թ.)։ Վանքը կառուցվել է 1188 թ-ից մինչև 13-րդ դարի վերջն ընկած ժամանակահատվածում։

Կգիշերենք Դիլիջանում։

Օր 2։ Նախաճաշից հետո կճանապարհվենք դեպի Հաղպատ, Սանահին, Ախթալա և Կոբայր վանական համալիրները կառուցված 10-13-րդ դարերում։

Հաղպատը հիմնադրվել է Խոսրովանուշ թագուհու կողմից (հայոց թագավոր Աշոտ III-ի կինը) մ․ թ․ 976 թվականին։ Կազմված է գավիթից, երկու միջանցք-դամբարաններից, սեղանատնից, գրատնից, Համազասպի մատուռից, զանգակատնից, մի քանի մատուռ-գերեզմաններից և խաչքարերից։

Սանահինը եղել է ադմինստրատիվ կենտրոն և Կյուրիկյան Բագրատունիների ընտանեկան դամբարանը (10-11-րդ դարերում), ինչպես նաև Եպիսկոպոսական նստավայր (մինչև 11-րդ դարը)։ Սանահինի վանական համալիրը կազմված է 3 եկեղեցիներից , դամբարանից, գրատնից, զանգակատնից և ուսումնարանից։ Հաղպատը և Սանահինը ներառված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում։

Ախթալան Հայ Առաքելական եկեղեցու վանական համալիր է՝ իր հրաշագեղ որմնանկարներով, որը կառուցվել է 10-րդ դարում։ Ամրոցը մեծ նշանակություն է ունեցել Հայաստանի հյուսիս-արևմտյան շրջանների պաշպանության գործում և համարվում է Հայաստանում այդպիսի ամրոցներից ամենալավ պահպանվածներից մեկը։

Կոբայրը միջնադարյան ժամանակների ևս մեկ հրաշալի ճարտարապետական համալիր է: Այն կառուցվել է 12-րդ դարում։ Հիմնական եկեղեցին ունի որոշ մասամբ վերականգնված որմնանկարներ և առանձնացված 3-րդ դարի զանգակատուն: Կան նաև երեք մատուռներ, որոնցից մեկը ունի գեղեցիկ պատշգամբ:

Մեր վերջին նպատակակետն է Գյումրի քաղաքը, որտեղ կգիշերենք։

Օր 3։ Գյումրի Հայաստանի երկրորդ ամենամեծ քաղաքն է։ Մինչ 19-րդ դարը այն հայտնի էր որպես Ալեքսանդրապոլ, հետագայում՝ Խորհրդային շրջանում այն վերանվանվեց Լենինական։ Գյումրին հայտնի է 19-րդ դարի ճարտարապետությամբ և քաղաքային շինություններով։ Գյումրիում կունենանք քաղաքով պտույտ, քանի որ Գյումրիի պատմական կենտրոնը բավականին հարմար է որտով անցնելու համար և շատ հետաքրքիր է։ Էքսկուրսիայի ընթացքում կարող եք որքով զբոսնել, այցելել մոտակա վանքերն ու եկեղեցիները։ Ամենաշատ այցելվող եկեղեցիներից են սբ․ Ամենափրկիչը, Յոթ վերքը, Ռուսական եկեղեցին, սբ․ Նշան եկեղեցին։

Այնուհետև կճանապարհվենք դեպի Հառիճավանք և Դաշտադեմ։ Հառիճավանքը միջնադարյան ճարտարապետության գոհարներից մեկն է՝ կառուցված 7-13-րդ դարերում։ Դարեր շարունակ այն եղել է հայ հոգևորական, մշակութային և գիտական կենտրոններից մեկը։ Դաշտադեմ անունը նշանակում է <<դաշտերի դիմաց>>։ Ենթադրվում է, որ այն կառուցվել է 7-10-րդ դարերում։ կոնկրետ հիմնադրման տարեթիվը հայտնի չէ։

էքսկուրսիայի վերջին նպատակակետն է Արուճի վանքը կառուցված 60-ականների վերջին` հայ ազնվական Գրիգոր Մամիկոնյանի կողմից: Ճարտարապետական լուծումներով այն համարվում է միջնադարյան հայ եկեղեցիներից կարևորագույններից մեկը, ինչպես նաև ամենախոշորներից մեկը։ Այն ունի գմբեթավոր միանավ բազիլիկայի կառուցվածք։ Եկեղեցին վնասվել է երկրաշարժերի հետևանքով և հիմա կարող եք տեսնել երկինքը գմբեթի փոխարեն։

 

Պատվիրելու համար սեղմել գնի վրա

ճկուն գնային քաղաքականություն
Մարդկանց քանակ Գինը առանց էքսկուրսավարի Գինը էքսկուրսավարով
1-3 119,000 ֏ 250,000 ֏
4-7 151,000 ֏ 296,000 ֏
8-17 169,000 ֏ 342,000 ֏

Գինը ներառում է՝

- Մասնագիտացված զբոսավարի ծառայություն, որը խոսում է անգլերեն, ռուսերեն կամ հայերեն (այս տարբերակն ընտրելու դեպքում)։

Գինը չի ներառում՝

- Սնունդ;

- Գիշերակաց։

Copyright © 2020 Land of Noah
Designed by ProWeb