+374 41 456 456 (Armenia), +7 958 401 32 93 (Russia)

Կլասիկ Հայաստան և Արցախ (Լեռնային Ղարաբաղ) տուրեր 3 օր/ 2 գիշեր

 Օր 1 

 Խոր Վիրապ, Նորավանք, Ստեփանակերտ (գիշերակաց)

 Օր 2

 Շուշի, Ստեփանակերտի պատմության թանգարան, Գանձասար, Ասկերան, Տիգրանակերտ, Ստեփանակերտ (գիշերակաց)  

 Օր 3

 Տաթև, Քարահունջ, Արենի գինու գործարան, վերադարձ Երևան

 

Օր 1։ Էքսկուրսիայի առաջին կանգառն է Հայ Առաքելական եկեղեցու ամենահայտնի սրբավայր` Խոր Վիրապ վանային համալիր: Այն գտնվում է Հայաստանի ազգային խորհրդանիշի ՝ Արարատ լեռան ձյունածածկ լանջերի դիմաց։ Այստեղից հռաշալի տեսարան է բացվում դեպի լեռը։ Սա այն վայրն է, որտեղ 13 տարի բանտարկված է եղել սբ. Գրիգոր Լուսավորիչը, նախքան Տրդատ III թագավորին բուժելը։ Դա հանգեցրեց Հայաստանում 301 թ-ին քրիստոնեության ընդունմանը։ Խոր Վիրապ անունը նշանակում է «խորը փոս», որը կապված է այն փոսի հետ որտեղ բանտարկված է եղել Գրիգոր Լուսավորիչը։

Հաջորդ կանգառը կլինի Նորավանքի վանական համալիրը։ Այն կարուցվե է XIII—XIV դարերում։ Նորավանքի համալիրը բաղկացած է Սուրբ Աստվածածին (Բուրթելաշեն) դամբարան-եկեղեցուց, Սուրբ Ստեփանոս Նախավկա եկեղեցուց, նրան արևմուտքից կից գավթից, Սուրբ Գրիգոր եկեղեցուց (Ստեփանոս Օրբելյանի դամբարան), միջնադարյան մատուռների և շինությունների մնացորդներից, նորակառույց Վանատնից։ Այստեղից կճանապարհվենք Ստեփանակերտ՝ Արցախի մայրաքաղաք, որտեղ կգիշերենք։

Օր 2։ Նախաճաշից հետո կայցելենք Ստեփանակերտի պատմության թանգարան, հետո կճանապարհվենք դեպի Շուշի, որպեսզի այցելենք սբ․ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին, որը կառուցվել է 1868-1887 թթ-ին։ Այն համարվում է Արցախի երկրորդ կարևորագույն կենտրոնը։ Եկեղեցին կառուցել են տեղի բնակիչները։ 

Հաջորդ նպատակակետն է Գանձասարի վանական համալիրը։ Հայերենից թարգմանաբար <<Գանձասար>> նշանակում է գանձերի սար։ Գլխավոր եկեղեցին նվիրված է սբ․ Հովհաննես Մկրտչին և կառուցվել է 1216-1238 թթ-ին։ Մեր հաջորդ կանգառն է Տիգրանակերտը, որը հայկական քանդված քաղաք է կառուցված Հելլենիստական ժամանակաշրջանում։ Պեղումների արդյունքում հայտնաբերված ավերակները վկայում են երբեմնի բարգավաճող հայկական բնակավայրի մասին, որը թվագրվում է Քրիստոսի ժամանակներից առաջ։ Ստեփանակերտ վերադառնալու ճանապարհին կարճ կանգառ կունենանք Ասկերանի բերդի մոտ։

Օր 3։ Նախաճաշից հետո կճանապարհվենք դեպի միջնադարյան հայ ճարտարապետության մեկ այլ հայտնի հուշարձանը՝ Տաթևի վանքը, որը կառուցվել է  IX-XIII դարերում։ Հին հայերենից (գրաբար) թարգմանաբար <<տաթև>> նշանակում է <<տուր թևեր>>։ Եվ իրոք, տեղակայված լինելով բարձրունքում, թվում է թե Տաթևը ձգվում է դեպի վեր, դեպի երկինք։ Թվում է թե պատերը ժայռի շարունակությունն են։ Շնորհիվ <<Տաթևերի>>՝ աշխարհի ամենաերկար ճոպանուղու (5.7 կմ), կառուցմանը, վանական համալիրը դարձել է Հայաստանի ամենաշատ այցելվող վայրերից մեկը։

Այնուհետև կճանապարհվենք «Քարահունջի աստղադիտարան», որը հայտնի է նաև Զորաքարեր կամ Զորաց Քար անուններով, բրոնզ-երկաթի դարաշրջանի առավել խոշոր և խիստ ինքնատիպ մեգալիթյան կառույցներով և ավելի քան 220 մենհիրների շարքով ներկայացված մի հսկայական համալիր է։

Գաղտնիք չէ, որ հին ժամանակներից Հայաստանը հայտնի է իր գինու գործարաններով, որտեղ մինչ օրս պահպանվում են գինեգործության ավանդույթները։ Այդ գինու գործարաններից մեկը Արենի գինու գործարանն է, որը գտնվում է Վայոց Ձորի մարզում։ Երևան վերադառնալիս հնարավորություն ունեք այցելելու այն և համտեսելու հայկական գինի։

 

Պատվիրելու համար սեղմել գնի վրա

ճկուն գնային քաղաքականություն
Մարդկանց քանակ Գինը առանց էքսկուրսավարի Գինը էքսկուրսավարով
1-3 16,000 ֏ 300,000 ֏
4-7 207,000 ֏ 357,000 ֏
8-17 234,000 ֏ 399,000 ֏

Գինը ներառում է՝

- Գինու համտես;

- Թանգարանների և պատմաշակութային վայրերի մուտքի տոմսեր;

- Մասնագիտացված զբոսավարի ծառայություն, որը խոսում է անգլերեն, ռուսերեն կամ հայերեն (այս տարբերակն ընտրելու դեպքում)։

Գինը չի ներառում՝

- Տաթևի ճոպանուղու տոմսերը;

- Սնունդ;

- Գիշերակաց։

Copyright © 2020 Land of Noah
Designed by ProWeb