+374 41 456 456 (Armenia), +7 958 401 32 93 (Russia)

Անհատական էքսկուրսիա դեպի Սաղմոսավանք, Լոռվա բերդ, Դենդրոպարկ

Մեր էքսկուրսիայի առաջին կանգառը կլինի Սաղմոսավանքի վանական համալիրը, որը գտնվում է Երևանից 35 կմ հեռավորության վրա։ Վանքը կառուցվել է 1215 թվականին։ Սաղմոսավանքի վանական համալիրն իր մեջ ներառում է սբ․ Սիոնի եկեղեցին, գավիթը, գրատուն և սբ․ Աստվածամոր եկեղեցին։ Այստեղից հիանալի տեսրան է բացում դեպի Քասախ գետի խորը կիրճը։

Մեր հաջորդ նպատակակետն է Ստեփանավանի բուսաբանական այգին, հիմնադրված լեհ ինժեներ-անտառագետ Էդմոն Լեոնովիչի կողմից 1933 թվականին։ Բուսաբանական այգու տարածքը կազմում է շուրջ 35 հա և պատված է տարատեսակ բուսերի բնական անտառներով։ Բույսերի մեծ մասը բերվել է Երևանի բուսաբանական այգուց, ինչպես նաև բազմաթիվ այլ երկրներից՝ Վրաստան, Ուկրաինա, Ռուսաստան, Գերմանիայից, Ֆրանսիայից, Պորտուգալիայից, Չինաստանից, ԱՄՆ-ից և այլն։ Ներկայումս, այստեղ ներկայացված է ավելի քան 500 բուսատեսակ։

Էքսկուրսիայի վերջում կայցելենք միջնադարյան ամրոցի ավերակները՝ Լոռվա բերդը։ Այստեղ պահպանվել է մեկ եկեղեցի և այն ժամանակների 2 բաղնիքներ։

 

Տևողությունը։ 9-10 ժ

Պատվիրելու համար սեղմել գնի վրա

 

 

 

ճկուն գնային քաղաքականություն
Մարդկանց քանակ Գինը առանց էքսկուրսավարի Գինը էքսկուրսավարով
1-3 43,000 ֏ 69,000 ֏
4-7 61,000 ֏ 88,000 ֏
8-17 72,000 ֏ 105,000 ֏

Խնդրում ենք նկատի ունենալ, որ էքսկուրսավարով արժեքները ներառում են հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների տիրապետող էքսկուրսավարի ծառայություն։

 

Copyright © 2021 Land of Noah
Designed by ProWeb